Կոսովացի ընդդիմադիր պատգամավորները արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանում` նիստի ժամանակ՝ իբրև բողոք Սերբիայի հետ Կոսովոյի իշխանությունների նոր պայմանավորվածությունների դեմ: Իշխանությունները հայտարարել են, որ ընդդիմության «բռնի գործողությունները անցել են բոլոր սահմանները»: Al Jazeera-ն հայտնում է, որ գազի կիրառման հետևանքով 2 պատգամավոր ուշագնաց է եղել: Նիստը անմիջապես փակվել է: Օգնության է հասել շտապօգնության 4 հաշվարկ: